Հունվարի 23

Այսօր մենք գնացինք վրացիներին սովորեցնել մեր հայկական ավանդական հարսանեկան երգերը: Իսկ հետո մենք գնացինք ընկեր Շողիկի մոտ նռնենին զարդարենք, որպեսզի հարսանիքին հարսին և փեսային նվիրենք կենաց ծառ: Զարդարեցինք պոպոքով, ժապավեներով, թելերով: Հետո երեգեցինք հարսանեկան երգեր զարդարելով: Զարդարելուց հետո մենք սիրեցինք կենդանիներին և գնացինք դպրոց: Ընդմիջումից հետո գնացինք Սեբաստացի փոքրիկ Իշխան ներկայացման փորձին: Այսօր մենք երկար փորձ արեցինք, և շարունակեցինք սովորել Սասնա Շորոր պարը և գնացինք տուն:

 

 

Реклама

Իմ սիրելի մարզաձևը

Տարվա սկզբում ես որոշեցի, որ չեմ ուզում փոխել իմ մարզաձևը: Մենք անցած կիսամյակին խաղում էինք զույգերով, իսկ հետո խաղում էինք բոլորս պտտոցի խաղը, որը մենք ենք հորինել, և մինչև հիմա խաղում ենք: Իսկ այս կիսամյակ մենք սվորացնում ենք նոր եկած երեխաներին ճիշտ խաղալ սեղանի թենիս: Ընկեր Հասմիկը մեզ արդեն մի քանի դաս է ինչ սովորացնում է մյուս թենիսի  խաղալու ձև, և դա ավելի դժվար է, քան մեր իմացած ձևը: Մենք նաև անցած կիսամյակ մրցույթ ենք կազմակերպել և ես չեմ հաղթել առաջին տեղը գրավել է Լիլիթը, երկրորդը Արթենին, իսկ երորրդը Թիլան: Ես չկարողացա հաղթահարել, բայցղ մեկ է լավ անցավ: Ես ուրախ եմ, որ սովորում եմ ընկեր Հասմիկի հետ: Շատ եմ սիրում սեղանի թենիսը:

թենիս

Հունվարի 19

Այսօր մենք մեր վրացական պարի փորձն էինք, որպեսզի մեդիա ուրբաթին պարենք: Փորձից հետո մենք գնացինք դասարան: Հետո մենք արեցինք բույսերի համալրում Մարմարյա սրահում նախագիծը դիտեք այստեղ: Հետո ֆիսկուլտուրայի ժամանակ մենք ևս մեկ անգամ գնացինք փորձի: Հետո սկսեց մեդիա ուրբաթը: Առաջին համարը ներկայացնում էր Սուրեն Պողոսյանը նա երգում էր: Պարատնի առաջին համարը մենք էինք: Վրացիները մեզ հետ վերկացան և սկեցին մեզ հետ պարել, իսկ հետո մենք գնացինք տուն:

Դեպի Սահադաշտ

Այսօր մենք գնացինք Հասմիկ Թոփչյանի ջոկտի հետ Համալիրի սահադաշտը: Մենք դպրոցում հաց կերանք և շարժվեցինք: Մենք աստիճաները հաշվելով բրձացանք, փաստորեն Համալիրի աստիճները 180 աստիճն են: Մենք հագանք չմուշկները, և գնացինք սահելու: Ես այդքան էլ լավ չեմ քշում, բայց կարողացա մի փոքր սահել: Մենք բոլորս շատ ընկանք, և նույնիսկ մի տղա ընկավ գլխի վրա, բայց նա համարձակությունը հավաքեց և նորից սահեց: Մի քանի երեխա վախում էին քշել, և նրանք  բռնվում էին պատերից, բայց ընկեր Ալինան նրանց սովորեցրեց, և նրանք էլ մեզ նման սահեցին: Շատ հավես անցավ, մենք բոլորս լավ ժամանակ անցկացրեցինք: Հետո մեր ժամը լրացավ, և մենք գնացինք Համալիրի սրճարանը: Բոլորը կերան խմեցինք և գնացինք տուն: