Աշտարակում

Այսօր հինգերորդ և չորրորդ դասարանցիներով տիկին Հարությունյանի և Գայանե Գամլետովնայի հետ գնացել էինք Աշտարակ: Ճանապարհին՝ ծառերի վրա տեսանք մի քանի հատ թռչունների բներ և սկսեցինք հաշվել: Գնացինք Գայանե Գամլետովնայի բարեկամներից մեկի տուն: Գնացել էինք Աշտարակ՝ տեսնելու և լսելու, թե ոնց են այնտեղ նշում Նոր տարին: Մեզ ասացին, որ Նոր տարուն պատրաստվում են գարնանը: Ասացին, որ հնում տոնածառի տեղը դրել են լիմոնի ծառ և զարդարել են մրգերով, քանի որ այն ժամանակ չեն եղել  այդպիսի խաղալիքներ: Ասացին, որ այն ժամանակ  ձյունը շատ-շատ է եկել, որ սեղանին դրել են տարբեր ուտելիքներ, դրել են չիր, տոլմա և այլն: Այնտեղ կար չոր լավաշ, մենք հարցրեցինք ինչի համար է, նրանք ասացին, որ Նոր տարվա և ամբողջ ձմեռվա համար է: Մենք կերանք և ասեմ, որ շատ համեղ էր: Տեսանք փայտից պատրաստված ժամացույց, տեսանք նրանց բակը և տեսանք լիմոնի ծառը: Դրանից հետո գնացինք թոնրատուն: Մեզ սովորեցրեցին լավաշ պատրաստել: Սկզբից ճյուղերը լցնում են թոնրի մեջ, հետո թոնրի վրայի խողովակը բարձրացրեցին, դրանից հետո խմորը «ապտակեցին», դրեցին բարձի վրա և թոնրի պատին խփեցին… և մեզ հյուրասիրեցին: Հետո գնացինք գնդակ գնելու: Գնեցինք և գնացինք խաղալու: Գնացինք Քասախ գետի մոտ. շատ գեղեցիկ էր: Այնտեղ համ ձյուն կար, հա՛մ չորացրած տերևներ, հա՛մ էլ կանաչ խոտ: Տղաաները խաղացին ֆուտբոլ: Հենց հերթը եկավ մեզ, տղաներից մեկը պատահական տշեց, և գնդակը ընկավ գետը: Բայց լավ է, որ հանեցին:  Մի քիչ խաղացինք, հաց կերանք, ու էլի գցեցին ջուրը: Հանեցինք, խաղացինք ձնագնդիկ, և էլի գնդակը հայտնվեց ջրի մեջ: Հանեցինք և գնացինք տուն:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s