Ամառային ճամբար օր 8

Այսօր մենք համերգի փորձ անելուց հետո պատրաստվեցինք Բարեկնդանի փորձին: Մենք շատ փորձեցինք և նկարեցցինք, իսկ կենդանի ներկայացումը կլինի ուրբաթ օրը: Այսօր օրը անցավ փորձերով մենք բոլորս հոգնած էինք, բայց մենք դժվարությամբ նկարեցինք ինչ որ պատրաստվում էինք մի տարի:

Реклама

Խողովակածառը` Քասաղի հեքիաթների գրկում

Այսօր ամառային ճամբարի յոթերորդ օրն էր: Մենք փորձ արեցինք համերգի համար և գնացինք Արագածոտնի մարզ: Մենք ճանապարհին խաղացինք շատ խաղեր: Եվ հասանք Աղցք գյուղի Արշակունիների դամբարան: Կարդալուց հուշատախտակը, որի վրա գրված էր թվագրվել է 4-րդ դարում, իսկ կից եկեղեցին կառուցվել էր 5-րդ դարում: Դամբարանի մուտքը կամարաձև էր մենք կանգնեցինք նրա վրա և նկարվեցինք: Սկզբում վախեցանք, բայց մեկ է մտանք: Ներսում մութ էր լուսավորեցինք և տեսանք, որ աչ և ձախ կողմերում խորշեր կան: Ուսմանսիրեցինք քարեր տապանաքարեր: Տեսանք երկանքի քար: Տեսանք զարդաքանդակներ, որոնք արված էին խորշերի ճակատներին (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն): Զարմանքով դուրս եկանք և շարժվեցինք առաջ, իսկ առջևում դաշտն էր, իսկ դաշտը մեզ սպասում էր իր բալիքներով: Էլ ելակ, էլ, ծիրան այսինքն դեռ ցոգոլ, բայց ինչ ցոգոլ մեծ, համեղ կերանք մի տոպրակ էլ լցրեցինք ու գնացինք:  Ուր գնացինք դեպի Կարբիի ձոր, իսկ ձորով հոսում էր Քասաղ գետը: Գետը խշ-խշ-խշում էր քչ-քչ-քչում էր: Գետի մոտ նստեցինք ոտներս թռչեցինք, քարերը շպրտեցինք երազանք պահեցինք և Նարեն ընկավ ուղիղ ջուրը: Իսկ հետո շարժվեցինք դեպի մաքուր սառը աղբյուր: Խմեցինք կշտացանք շարժվեցինք դեպի հեքիաթային ծառը: Իսկ դուք տեսել եք ծառ խողովակի մեջ, իսկ ծառը ջրի մեջ էր, իսկ ջրի մեջ մենք էինք: Նորից լողացինք, թռչվեցինք և Նարեն նորից ընկավ ջուրը և ամբողջ ճամփին չորացնում էինք Նարեի շորերը: Եվ մենք նկատեցինք մի մեծ ժայռաբեկոր: Բարձրացանք նկարվեցինք թռչկոտացինք: Չէինք կարողանում հրաժեշտ տալ գետին ձորին, բայց ինչ արած պետք է գնաինք և շարժվեցինք դեպի տուն:

Ամառային ճամբար օր 6

Այսօր ամառային ճամբարի վեցերորդ օրն էր: Մենք պատրաստվում էինք հունիսի 12-ի համերգին: Իսկ հետո մենք գնացինք Արևմտյան դպրոց կլոր սեղանին: Այնտեղ մենք տիար Բլեյանի հետ շատ զրուցեցինք: Իսկ հետո գնացինք նրան ագարակ տեսանք կենդանիներին և ետ վերադարձանք:

Ամառային ճամբար օր 5

Այսօր ամառային ճամբարի հինգերորդ օրն էր: Մենք գնացինք սպորտլանդային: Դժավարությամբ հաղթեցինք մեր թմակիցներին: Ուրախ վերադարձանք դպրոց: Խաղացինք հետո լողացինք և գնացինք մեդիա ուրբաթին: Այնտեղ մենք ներկայացրեցինք մեր իտալերեն ֆլեշմոբը:

Ամառային ճամբար օր 3

Այսօր ամառային ճամբարի երորրդ օրն էր: Մենք գնացինք Կինո Հայաստան ավտոդրոմ քշելու:dsc_0327 Շատ հավես ու ծիծաղելի անցավ: Մենք ընկերուհիներով քշեցինք և գնացինք նստեցինք սեղանի մոտ և զրուցեցինք մինչև մնացածը քշեն: Իսկ հետո, երբ բոլորը քշեցինք մենք գնացինք պաղպաղակ ուտելու:

Մենք քշնստեցինք նստարաներին և վայելեցինք պաղպաղակը: Իսկ հետո ես գնեցի սուրճ և հյուրասիրեցի Նորային: Այսօր շատ հավես օր էր:

dsc_0323IMG_20170531_125355199

 

Ամառային ճամբար օր 2

Այսօր ամառային ճամբարի երկրորդ օրն էր: Եվ մենք այսօր վերջացրեցինք Կանաչ դաշտի աուդիո գիրքը:

IMG_20170530_131938Դժվար էր, բայց մենք կարողացանք: Մենք հերթով բաժանեցինք մասերի և ամեն մեկը ձայնագրեց իր մասը:IMG_20170530_132157

Իսկ հետո մենք գնացինք կավագործության: Այնտեղ ամեն մեկը կավից պատրաստեց իր ուզածը: Պատրաստելու ժամանակ մենք իրար հետ երկար զրուցեցինք և ծիծաղեցինք: Ես պ

պատրIMG_20170530_130355աստեցի փոքր անձրևանոց:

 

 

 

 

 

 

Իսկ հետո մենք եկանք դպրոց և սկսեցինք օգնել տիկին Հարությունյանին մոնտաժել Կանաչ դաշտը:

Իսկ հետո մենք սկսեցինք պարել, երգել, ուրախանալ, և խաղալ:

Այսօր շատ հավես անցավ հույսով եմ վաղն էլ այսպես զվարճալի կանցնի: