Դանիել քիզ։ Ծաղիկներ Էլջերնոնի համար։ Վերլուծություն

Գրքի գլխավոր հերոսը Չառլի Գորդոնը, ով աշխատում էր պլաստիկ տարաների գործարանում որպես հատակ մաքրող երազում էր լինել խելացի մարդ: Մոտավորապես 37 տարեկան մի տղամարդ, ով ուզում էր լինել խելացի ինչպես մնացածը։ Որոշում է ուսուցչի խորհրդով մասնակցել ինտելեկտի բարելավման փորձին։ Դոկտոր Շտրաուսը և դոկտոր Նեմյուրը այս երկու գիտնակաները որոնք օգնում էին նրան։ Տարբեր փորձեր անցնելուց հետո հասկանալով, որ Չառլին նույնիսկ չի կարողանում հաղթահարել Էլջերնոն անունով մի մկանը՝ լաբիրինթոսում որոշում են վիրահատել նրան։ Արդյունքը դանդաղից սկսում էր երևալ։ Նա սկսեց հասկանալ մարդկանց վերաբերմունքը իր նկատմամբ՝ որ նրան հիմարի տեղ են դրել և ծաղրում են։ Չառլին սկսում է արդեն հաղթահարել Էլջերնոնին և նրանք սկսում են մտերմանալ։ Ուսանելու արագությունը սկսում էր մեծանալ և արդեն մի քանի շաբաթ անց նա կարողանում է ազատ տիրապետել մի քանի լեզուների և հաճույքով կարդում է գրքեր:

Միսս Կինիանը, ով Չառլիի հետամնացության դպրոցի նախկին ուսուցչուհին էր, որը խորհուրդ էր տվել իրեն ինտելեկտի բարելավման փորձերը անցնի սկսում է ուրախանալ և հպարտանում է Չառլիի հաջողություններով։ Նրան աշխատանքից հանում են իր աշխատանքի վայրում որոշակի փոփոխություններ կատարելու համար և բոլոր աշխատակիցները համաձայնության են գալիս, որ նա հեռանա, քանի որ ոչ մեկ չէր սիրում նոր՝ խելացի Չառլիին։ Մեկ ամիս անց արդեն նա իր ինտելեկտով գերազանցում է գիտնականերին։ Էլջերնոնի մոտ սկսում են հայտնվել ինչ-որ խնդիրներ և որոշ ժամանակ անց նս մահանում է: Չառլին խնդրում էր չայրել Էլջերնոնի դիակը և նա է թաղում Էլջերնոնին։ Մի անգամ հետազոտությունները ցույց տվեցին, որ վիրահատությունից հետո կտրուկ հետընթացը անխուսափելի է, այսինքն նա կրկին պետք է վերադառնա իր նախկին կյանքին, քանի որ նա արդեն չէր կարողանում իր սեփական հաշվետվությունները կարդա և հասկանա դրանք։ Նա կարծես խելագարվել էր։  Նա լքելիս մարդկանց ասում է հետևյալ խոսքերը <<Եթե դուք հնարավորություն ունենաք, խնդրում եմ մի քանի ծաղիկ դրեք Էլջերնոնի գերեզմանին>>:

Ինչ խոսք վեպը լավն էր և հետաքրքիր։ Շատ արագ կարդացի այն, քանի որ հետաքրքիր էր ինչ է լինելու վերջում, քանի որ երբ մարդը հասնում է մի բանի՝ իր ուզածին, բայց ոչ իր ուժերով այս դեպքում վիրահատություն անելով չէր կարող վերջանալ լավ։ Կարծում եմ, եթե նրան չվիրահատեին և ամենասկզբից նրան ամեն ինչին սովորացնեին այսպիսի հետևանքներ չէին լինի։ Հետաքրքիր էր հետևել նրա սովորելու պրոցեսին։ Սկզբում կարդալիս թվաց, թե կետադրական սխալներ են արել մարդիկ, բայց հասկացա որ նա այսպես էր գրում՝ սխալ։ Հետո կետադրությունը գնալով լավացավ, իսկ վերջում ետ վերադարձավ հին ձևին։ Կարծում եմ ավելի լավ է հասնել ինչ-որ բանին սեփական ուժերով, որ վերջում հետևանքները լինեն լավ, ոչ թե վատ։ Խորհուրդ եմ տալիս բոլոր իմ հասակակիցներին այս գիրքը, քանի որ կարծում եմ սա կհասկացնի ձեզ, թե ինչպես պետք է ճիշտ սովորել և կարևորը սովորել ժամանակին, քանի որ ինչքան տարիները գնում են այնքան բարդ է դառնում սովորելը ինչ-որ բան։

Հազարան հավքի խորհրդանիշները

Հազարան հավքի բոլոր խորհրդանիշներն են՝

1․ Աշխարհները

2․Մատանիները

3․ Հավքը

4․ Փոքր տղան

5․ Խաղողը

Աշխարհները խորհրդանշում են՝ կապույտ աշխարհը խորհրդանշում է՝ ջուրը, կարմիրը՝ կրակը, սպիտակ՝ օդը և սևը՝ հողը։ Ես ամենասկզբում բնության տարերքները ասոցացրեցի աշխարհների հետ։ Մատանիները խորհրադանշում են՝ կարոտը; Արեգը թողեց իր մատանին Տիրուհու մոտ, որպես իրենից մի մաս և Տիրուհու մատանին վերցրեց, որպեսզի հիշի նրան ունենա ինչ-որ իր, որով կհիշի նրան։ Հավքը խորհրդանշում է՝ սերը, բարիությունը։ Խաղողը խորհրդանշում էր՝ խիղճը, որի պատճառով մարդիկ դարձան գազան, իսկ այգին չորացավ։ Փոքր տղայի խորհրդանիշն էր, հենց նա որ չնայած որ նա ամենափոքրն էր նա ընտրեց ամենաբարդ ճանապրհը չմտածելով հետևանքների մասին, իսկ միջնեկը և մեծը ընտրեցին հեշտ ճանապարհը, մտածելով հետևանքների մասին։ Նրանք լուրջ չէին վերաբերվում հավքի փնտրկտուկներին, քանի որ երբ փոքր տղան վերադարձավ հավքով նրա եղբայրները շեղվել էին՝ մեկը խորտկարարի մոտ էր ծառայում, իսկ մյուսը մրգավաճառի մոտ էր և միայն Արեգն էր, ով այսքան առաջարկներից հետո գնաց հավքի հետևից, և հասավ իր նպատակին։

06.05.

  1. Պայքար Առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Այս ստեղծագործության գաղտնիքը հենց նա էր, որ պետք է պայքարել մի կողմ թողնելով ձեր Եսը։ Օմարը կյանքում չէր ուզել սպանել թշնամուն նրա խնդիրը եղել է լրիվ այլ խնդիր, բայց երբ խնդիրը դարձավ անձնային, քանի որ թշնամին թքել էր նրա վրա նա ուզեց սպանել թշնամուն, քանի որ նա կպավ իր Եսին։ Այդ իսկ պատճառով նա հասկացավ, որ կռիվը վերացվեց անձնային կռվի և նա չխրեց նիզակը թշնամու կուրծքը, քանի որ դա արդեն վերացվում էր անձնային կռվի և նա ուզում էր սպաներ թշնամուն, ոչ թե այն նպատակով, որ 30 տարի նա թշնամի է եղել նրա հետ և պետք է սպաներ, այլ դա վերացվել էր նրան, որ Օմարը ուզում էր սպաներ նրան, քանի որ նա կպել էր իր Եսին՝ նա թքել էր իր վրա։ Եվ այդ պատճառով նա չսպանեց թշնամուն և շատ ճիշտ արեց իմ կարծիքով։

Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Կաֆկան ինչպես և մնացած գրողները իրերը բերում են որպես օրինակ և այդ իրերի ետևում թաքնված են մարդիկ: Այստեղ նույնպես այդպես էր: Կամուրջը, ով սկզբում սառն էր, ամուր և ոչինչ չուներ անելու պարզապես սպասում էր, երբ այն մարդը որը նրա վրա էր և իրեն ցավ էր պատճառում, մոռանալով որ նա կամուրջ է, որ պետք է մարդկանց պահել, օգնել մոռանալով իր նպատակը իր ցանկության ուժը հաղթեց և նա ուզեց շրջվի, որպեսզի տեսնի մարդուն և փլվեց: Չէ որ նա պետք էր դիմանար և իր նպատակը իր պարտականությունը աներ, բայց նրա ցանկության ուժը իրեն հաղթահարեց և նա շրջվեց դեպի մյուս կողմ, որպեսզի տեսնի իրեն ցավ պատճառողին:

29.04.

Քննարկել հետևյալ ստեղծագործությունները.

Արբեք։ Գիյոմ Ապոլիներ

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

Արբած մարդիկ ամենալավն են նույնիսկ, եթե ոչ խմիչքով, և գիտեք թե ինչու ասեմ, քանի որ նրանք ոգեշնչվում են,նրանց չեն մտածում տխուր բաների մասին, չեն մտածում վատի մասին, նրանք ընդհակառակը ուրախանում են ամեն մանրուքից դրանցով ոգեշնչվում են, ծիծաղում, վայելում…
Բոլորս կյանքում պետք է լինենք գոնե մի քանի անգամ արբած, որպեսզի զգանք այն ինչ չենք զգում ոչ արբած վիճակում: Մտնենք այդ ուրիշ մոլորակի մեջ, որտեղ վատ բաներ չկան, միայն խախանդ, ուրախ, երջանիկ, հավես մոլորակ, որտեղ մարդիկ ոգեշնչվում են ամեն ինչով:
Կյանքը բարդ բան է և օրը ամենաքիչը 2 վատ բան մեզ հետ պատահում է, թեկուզ և մանր բաներ, բայց մենք մարդիկս միշտ մանրուքներից դարձնում ենք մեծ խնդիրներ, իսկ արբած մարդիկ նույնիսկ մեծ խնդիրներին ուշադրություն չեն դարձնում և նույնիսկ հենց այդ բարդ խնդիրներով էլ ոգեշնչվում են:

Շունն ու սրվակը։ Գիյոմ Ապոլիներ

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Մեր հիմիկվա հասրակությունը սովորել է, որ պետք է ամեն ինչ լինի թանկարժեք և ինչպես մենք ենք ասում մոդայիկ, բայց մոռանում ենք որ կարևոր չէ գինը, որտեղից… Կարևորը, որ նա որակյալ է և քեզ դուր է գալիս այն ու պարզապես մոռացիր հասարակության մասին, այսօր բոլորը ամեն ինչը քննադատում են մի թույլ տուր, որ քեզ քննադատեն նրա համար, որ դու մնացածի նման չես և չունես այն թանկարժեքությունները, որոնք ունեն նրանք:

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Ն. Ք-ի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Ն. Ք-ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները:

Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թթ. Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Ն. Ք. համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Ն. Ք. դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը:

Կոնֆուցիոսն ասում է

Գրավոր քննարկել հետևյալ մտքերը.

Երիտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:

Եթե դու չկատարես այն գործողությունները, որոնք գրված էին հետևյալ մտքում, ապա դու չես կարող գիրք կարդալ, քանի որ դու վերձնում ես ամեն ինչ գրքից և եթե դու այդ ամենը կատարես կարող ես հանգիստ գիրք կարդալ։

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

Ես լիովին համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ միջինից ցածր մարդկանց հետ խոսել վեհ բաներից անիմաստ է։ Եթե նրանք չեն հասականալու ինչից ես դու խոսում, ապա դա պարզապես անիմաստ է։

Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:

Ես այդքան էլ համաձայն չեմ այն մտքի հետ, որ պետք է ունենալ այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, իմ կարծիքով պետք է շբվել, ոչ թե ինչ-որ բան սովորելու ստանալու համար այլ օրինակ ես շբվում եմ այն մարդկանց հետ, որոնց հետ ուզում եմ փոխանակվել և ոչ թե սովորեմ այլ սովորենք իրարից տարբեր բաներ։

Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու  համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:

Համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ եթե մարդ ագահ չէ, իրեն կարողանում է զսպել և շբվում է ազնիվ մարդկանց հետ կարելի է ենթադրել որ նա սիրում է սովորել։

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Պետք չէ ճանաչել մարդկանց և մտածել, որ նրանք նույնպես պարտավոր են քեզ ճանաչել։ Պետք չէ անել բարի մտածելով բարի պատասխանի մասին, որ նրանք քեզ նույնպես պետք է անեն բարի։

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Այս պատմվածքը կարճ էր, բայց այն իր մեջ ներառում է շատ խորը իմաստ։ Որն է՝ միշտ լինել բարի բոլորի հանդեպ: Եթե դուք անում եք բարություն առանց մտածելու, որ ձեզ պարտադիր նույն բարությունը հետ կգա, ապա այդ ժամանակ միանշանակ այն ձեզ մոտ կգա,ինչպես որ եղավ ստեղծագործության մեջ: Չե որ հյուրանոցի տերը չէր մտածում, որ եթե ես հիմա այս ծերունուն օգնեմ նա ինձ նույնպես կօգնի, ո՛չ նա պարզապես օգնեց, քանի որ նա բարի մարդ է, իսկ նրան այդ բարությունը, որի դիմաց նա բան չէր ուզել ետ եկավ: Ինչքան հաջողակ և երջանիկ է նա, ով բարություն է անում։ Եթե նույնիսկ քեզ քո բարության համար չհատուցեն, ապա միշտ հիշիր, որ Աստված է դա տեսնում։ Այս ստեղծագործության ամենակարևոր ասելիքն հենց դա էր, որ պետք է օգնել բոլորին ում դու կարող ես օգնել և առանց շահի կամ փոխադարձության։ Պարզապես եղեք բարի և այդ ժամանակ մարդիկ ձեզ կհարգեն և Աստված նույնպես:

Առակների վերլուծություն

Փոքրիկ առակներ։ Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում: Ես դեռ ազդանշան չեմ տվել:
Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր ինքնասիրահարված են և իրենց թվում է որ կյանքը միայն իրենց շուրջն է պտտվում։ Այսինքն մարդկանց թվում է, որ եթե նրանք ազդանշան չտան չի կարող լուսանա, քանի որ նրանք ունեն շատ մեծ կարծիք իրենց մասին։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ: Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք:
Մարդկանց թվում է, թե քանակը ինչ-որ բան է որոշում այս կայնքում, այսինքն եթե մարդիկ շատ են ուրեմն ուժեղ են, բայց ոչ միշտ է այդպես։ Կարող է լինեն 100 հոգի ընդեմ 1 հոգու, բայց այդ 1 հոգին լինի ավելի ուժեղ։

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում:
Այս առակը այն մարդկանց մասին է, որոնք չկարողանալով ինչ-որ գործողություն անել մտածում են, թե ուրիշներն էլ չեն կարող այդ գործողությունը անել։

Էշ

Թո՛ւհ: Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր չեն գնահատում, չգիտեն գնահատել:

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ:

Մենք քայլում ենք ժամանկի հետ և կատարում քայլեր, և ոչ միշտ է մեր քայլերը դեպի ապագա գնում ուղիղ լինում են նաև ծուռ քայլեր և մենք չենք կարող գուշակել, թե արդյոք մեր հաջորդ քայլը կլինի ուղի թե ծուռ:

Դիկտատոր

Ես հասա համախոհության: Բոլորը պետք է հնազանդվեն:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր իրենց քայլերով պարտադրում են մարդկանց, ուժի միջոցով պարտադրում են մարդկանց անել, այն ինչ որ նրանք չեն ուզում անել:

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր: Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր իրենց արածը մարդկանց երեսով են տալիս և ամեն անգամ հիշեցնում իրենց արածը:

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է: Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր աչք են փակում ներկայի մասին, մոռանում են հիման և մտածում ու երզաում ապագայի մասին:

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր սահմանափակ են և հասնելով սահմանին մտածում են, որ դա է իրենց սահմանը։

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞: Սիրելիս, դուք լավատես եք:

Այս առակը այն մարդկանց մասին են, ովքեր չլինելով լավատես այնքան վատատես են դառնում, որ չեն հավատում նրան որը անգամ չի կարող լինել:

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր չեն կարողանում իրենց գործը անելով հրամայում են ուրիշներին:

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել:

Մարդիկ բաժանվում են երկու տեսակի, նրանք ովքեր անում են, և նրանք ովքեր վերլուծում են իրենց արածը, քանի որ չեն կարողանում անել:

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ: Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ: Սա ի՞նչ խոզություն է:

Մարդիկ ովքեր ապրելով կեղտաջրի մեջ ուրիշի կեղտատաջրերն են նկատում մոռանալով իրենց կեղտաջրի մասին:

Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել:

Իհարկե այն մարդիկ ովքեր այլևս մեզ հետ չեն պետք է իրենց համար անհանգստանալ, բայց ավելի կարևոր է հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր դեռ ողջ են:

Թերթեր

Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր մտածում են թե ճշմարտությունը միշտ լինում է իրենց կողմ:

Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ: Դուք չգիտե՞ք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ:

Ցիկլոն

Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք: Ինչպիսի՜ ցնցող հաջողություն:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր ուրիշի դժբախտության վրա ուրախանում են:

Գայլ

Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր միշտ իրենց դնում են զոհի տեղ:

Ոչխարի հոտ

Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես:

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր միշտ պայքարում են առանց մտածելու ուրիշ բանի մասին:

Նամակներ մահվանից առաջ։Ջոնի Ուելշ

Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:

Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:

Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես: 

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

Այս թեման ես շատ եմ քննարկել`գրել եմ շարադրություններ, վերլուծել եմ շատ անգամ այդ իսկ պատճառով ասելիքս կարճ կլինի: Ես շատ անգամ ասել եմ, ասում եմ ու կասեմ, որ կյանքի ամեն մի վարկիանը պետք է վայելես, անցկացնես այնպես կարծես թե վերջին վարկիանդ է: Եվ ինչպես շեշտվեց ստեղծագործության մեջ պետք չէ վախենալ մի բան անելուց առաջ կամ թողել վաղվա համար, քանի որ ինչքան էլ մենք ունենանք վաղը մենք պետք է անենք այն ինչ մտածում ենք և անենք այն հենց այդ վարկիանին, քանի որ վաղը կգա և դու կփոշմանես, որ դու դա չես արել երեկ: Դրա համար վստահ եղեք ձեր արարքների և ասածների մեջ: Բաց մի թողեք ասել ձեր սիրելիներին, որ սիրում եք իրենց և փորձեք ինչքան հնարավոր է ապրել այս կյանքըա ռանց խնդիրների և մանրուքների վրա ուշադրություն մի դարձրեք, պարզապես անցեք նրանց վրայով և շարունակեք ուրախանալ և վայելել ձեր կյանքը: