Հասարակության իրավունքները

Ուսումնասիրելով սահմանդրության օրենքները և հասարակության օրենքները և իրավունքները նկատեցի, որ ոչ մի տեղ չկա օրենք, որտեղ ասվում է, որ հասարակությունը իրավունք ունի ուրիշներին քննադատելու: Այսինքն ուզում եմ ասեմ, որ մեր դարում հասարակության կարծիքը մեծ դեր է խաղում: Եվ մարդիկ սկսել են անտեղի մարդկանց քննադատել նույնիսկ նայելով արտաքին տեսքին: Բայց չէ, որ ոչ մեկ ձեզ դա թույլ չի տվել, դուք իրավունք չունեք այդպես վարվելու: Եվ մարդիկ սկսել են վախենալ հասարակությունից` հագնվում են այնպես, որպեսզի նրանց չքննադատեն հագուստի համար հատկապես Հայաստանում այդպիսի դեպքեր շատ են` և տղաների դեպքում, և աղջիկների: Եվ հարցը միայն հագուստը կամ արտաքինը չէ: Մարդիկ վախենում են կարծիք հայտնելուց, քանի որ հիմա նույնիսկ դա են քննադատում: Ու կան մարդիկ, ովքեր վախից համաձայնվում են ուրիշների հետ նույնիսկ, եթե իրենց կարծիքը այլ է: Մարդիկ շատ մեծ խնդիրների առաջ են կանգնում սրանից, քանի որ մարդիկ կան ովքեր ուժեղ են կարող են մյուսների ասածին ուշադրություն չդարձնել, իսկ կան մարդիկ ովքեր չեն կարողանում պայքարել, լինել ուժեղ և դիմանալ դրանց և ընկնում են դեպրեսիայի մեջ: Ինքնասպանություններ են շատ հաճախ լինում այս դեպքերից: Եվ մարդիկ քննադատում մոռանալով, որ դիմացինը նույնպես կարող է քեզ քննադատել: Ա’յո կարող է, քանի որ մեր դարում արդեն ամեն ինչն է հնարավոր: Այդ իսկ պատճառով պարզապես ապրեք ձեր կյանքով և թույլ մի տվեք ձեզ քննադատեն, ապրեք ինչպես ուզում են, իսկ մնացածը թող իրենց ժամանակը անիմաստ ծախսեն քննադատելով, քանի որ նրանք ոչ մի արդյունքի չեն հասնի դրա շնորհիվ:

Սահմանադրության Գլուխ 2-ի հոդվածների վերլուծություն

Հոդված 27.Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Բոլոր կետերի հետ լիովին համաձայն եմ այս հոդվածի հետ: Բայց նաև կուզեի առանձին քննարկել 5-րդ կետը, որտեղ նշվում է 5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով նա զրկվում է ազատությունից: Կուզեի պարզեցնել, քանի որ լինում են դեպքեր երբ անչափահասը ոչինչ չի արել, որը տրվում է դաստիարակչական հսկողության և ծնողը պարզապես երեխայի ավելի ճիշտ անչափահասի ազատությունը զրկում է և հոգեպես և ֆիզիկապես: Իմ կարծիքով այդպիսի ծնողներին կամ պետք է զրկել ծնողական իրավունքներից կամ պետք է բացատրել, որ եթե անչափահասը այնպիսի բան չէ արել, որպեսզի նրան զրկել ազատությունից չի կարելի նրան զրկել դրան իմ կարծիքով պետք է նայել լուրջ, քանի որ հիմա նույնիսկ ես շատ մարդկանց գիտեմ, որոնց առանց ինչ-որ պատճառի ծնողները զրկում են ազատությունից և երեխան բան չի կարող դրա հետ անել, քանի որ անչափահաս է: Պետք է այդ հարցին լուրջ նայել, իսկ մնացած կետերի հետ համաձայն եմ:

ՀՀ սահմանադրության երկրորդ լխի հոդվածների վերլուծություն

Հոդված 28.Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Կապ չունի ինչ սեռի ներկայացուցիչ է մարդը, կամ ինչ տարիքի է բոլոր անձինք հավասար են օրենքի առջև: Լինում են շատ դեպքեր, երբ մարդիկ ովքեր ունեն բարձր պաշտոն սկսում են օրենքի առջև չհավասարվել ինչպես մյուսները։ Եվ դա շատ հաճախ է լինում ու ամեն երկրում։ Իմ կարծիքով այդպիսի անարդարությունը պետք է ավարտվի, որպեսզի մարդիկ կարողանան վստահել երկրին:

Հոդված 42.Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Շատերը այսօր վախենում են արտահայտել իրենց կարծիքը: Եվ ինչո՞վ է դա պայմանավորված, նրանով որ հասարակությունը միշտ քննադատում է մարդկանց իրենց կարծիքների համար: Եվ հատկապես այդպիսի դեպքեր լինում են այն ժամանակ, երբ մարդու կարծիքը նրանց կարծիքի հետ չի համընկնում,այսինքն երբ մարդու կարծիքը տարբերվում է մյուսների կարծիքներից, ուրեմն պետք է իրենց քննադատե՞լ: Բոլորը տարբերվում են իրարից հենց իրենց կարծիքներով` մեկը ասում է այսպես, մյուսը ուրիշ ձև: Եվ հենց դրանով էլ բոլորս իրարից տարբերվում ենք: Հիմա բոլորը վախենում են արտահայտել իրենց կարծիքը և վախից համաձայնվում են ուրիշի կարծիքների հետ: Պետք չէ վախենալ արտահայտելուց կարծիքը, չէ որ դա քո կարծիքն է և ոչ ոք իրավունք չունի քեզ այդ պատճառով քննադատի:

ՀՀ սահմանադրության առաջին գլխի հոդվածների վերլուծություն

Հոդված 7.Ընտրական իրավունքի սկզբունքները

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Մեր երկիրը ժողովրդավար երկիր է, այդ իսկ պատճառով մեր երկրում հանրաքվեները անցկացվում են՝ արդար, հավասար և որոշում է ժողովուրդը: Ինձ դուր է գալիս ժողովրդավար տարբերակը, քանի որ ամեն ինչ անցկացվում է արդար և ժողովրդի ուզածով, բայց լինում են դեպքեր, երբ դա առաջացնում է խնդիրներ: Բայց միևնույնն է դա ավելի լավ տարբերակ է քան ինքնաիշխանությունը:

Հոդված 16.Ընտանիքի պաշտպանությունը

Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Հայաստանում ինչպես նաև տարբեր երկրներում երբ երեխան ծնվում է նրա ընտանիքին տրվում է միանվագ գումար, կամ այլ ձև պետությունը փորձում է օգնել երեխայի խնամքի պարագները ձեռք բերել: Գումարը բոլորին տրվում է հավասր: Բազմազավակության ժամանակ գումարը ավելի է շատանում: Նաև անապահով ընտանիքներին պետությունը հատկացնում է գումար ինչ-որ չափով ընտանիքի հոգսը թեթևացնլու նպատակով: Անապահով ընտանիքներին օգնությունը կոչվում է՝ նպաստ: Ընտանիքի անապահովության դեպքում, երբ ընտանիքը չունի հնարավորություն ապահովելու երեխային այդպես պետությունը պետք է օգնի այդ ընտանիքին:

Ֆիլմի պատում

Փետրվարի 12-ին իրավունքի ժամին դիտեցինք մի թուրքական ֆիլմ: Այդ ֆիլմը պատմում էր, տարբեր կրոներին պատկանող անձինք սիրահարվել էին միմիյանց, սակայն աղջիկը մուսուլման էր, իսկ տղան քրիստոնյա:Նրանք սկսեցին ընկերություն անել, բայց գաղտնի, քանի որ այդպիսի բան ընդունված չէր իրենց մոտ և դեռ ոչ ոք այդ գյուղում չգիտեր, որ տղան և իր ընտանիքը քրիստոնյա են: Նրանք իրենց տան նկուղում ունեին մատուռ, որտեղ նրանք աղոթում էին, կնքվում էին…
Եվս մի տղա կար այդ գյուղում, ով նույնպես սիրում էր այն  այդ աղջկան և աղջիկը պետք է ամուսնանար այդ տղայի հետ, քանի որ նրա հայրն էր այդպես կամենում, բայց նա չէր ուզում, քանի որ արդեն ուներ սիրած էակ:
Երբ ավանդության համաձայն նրանք խաղող էին քաղում, իսկ հետո ոտքերով ճզմում, որպեսզի ստանան գինի ինչպես անում ենք մենք, աղջիկները նստում էին, մաքրում էին խաղողը և երգում ու խոսում: Եվ աղջիկ այդ ժամանակ պատմեց մի դեպքի մասին, որը շատ նման էր աղջկա և տղայի պատմությանը: Նա պատմեց, որ մի զույգ, որոնք տարբեր կրոներից էին (ինչպես աղջիկը ու տղան) նույնպես գաղտնի շփվում էին, մինչև բոլորը չիմացան և նրանք որոշեցին այրվել հանուն սիրո: Աղջիկը դա լսելուց զարմացավ, բայց նա դեռ չգիտեր, որ իր սիրածը էակը քրիստոնյա էր:
Տղան ուներ հիվանդ պապիկ, ով մահվան մահճին էր: Եվ երբ նա մահացավ ու մարդիկ որոշում էին, թե ուր պետք է թաղել նրան, պապիկի կինը գնաց բոլորին հայտնեց, որ նրանք քրիստոնյա են և ուզում են, որպեսզի իր ամուսինը թաղված լինի քրիստոնեական գերեզմանոցում: Բոլորը շշմած էին, քանի որ նրանց այդքան ժամանակ թաքցրել էին այդ փաստը և մարդիկ սկսեցին մեղադրել նրանց, աղաղակելով և կռիվ անելով: Եվ նարնց մեջից մեկը ասաց, իսկ ինչո՞ւ եք դուք նրանց մեղադրում, նարնք ուրիշ կերպ չէին կարող: Դուք այսքան տարի նրանց հարևանն եք եղել, ինչ-որ վատ բան իրենց կողմից նկատել ե՞ք, ո՛չ, ուրեմն պետք չէ այդպես վերաբերվել և բոլորը հանգստացան:
Տղայի ընտանիքը գիտեր, որ աղջիկը մուսուլման էր և ասում էր նրան, որպեսզի հեռու մնա այդ աղջկանից, բայց նա չէր լսում: Տղան և աղջիկը որոշել էին փախչել, քանի որ աղջկա հայրը ուզում էր նրան ամուսնացներ ուրիշի հետ և ուրիշ հանգամանքների պատճառով նույնպես: Եվ փախչելու օրը, երբ աղջիկը գնաց տղայի տուն, երբ այնտեղ մարդ չկար նա իջավ նկուղ և տեսավ այդ փոքր հատվածը, որտեղ կախված էր Հիսուսի նկարը, մոմեր և այլ սրբապատկերներ: Նա հասակացավ, որ տղան մուսուլման չէ: Նա գնաց տուն սկսեց մտածել, բայց տղայի կրոնը ոչինչ չէր նշանակում իր համար աղջիկը վեր կացավ և գնաց: Նրա քույրը ամենասկզբից գիտեր, որ տղան քրիստոնյա էր, բայց չէր ասում քրոջը այդ մասն: Եվ երբ ուզում էր աղջիկը գնար տնից իր քույրը չէր թողնում, բայց վերջում հասկացավ, որ անիմաստ է, միևնույնն է, գնալու է և թողեց, որպեսզի նա գնա: Տղան արդեն բոլորին հրաժեշտ էր տվել, բայց երբ նրանք քնած էին և սպասում էր աղջկան իրենց ասած վայրում աղջիկը արդեն հասնում էր տեղ, բայց այն տղան, որը նրան նույնպես սիրում էր սկսեց ստիպել ասելով, որ նրանք վաղը գալու են իր ձեռքը խնդրելու և նա չպետք է փախչի այդ տղայի հետ:
Իսկ մինչև այդ տղայի մայրը դուրս էր եկել տղային փնտրելու, իսկ տղան թաքնվել էր ծառի ետևում, մայրը կանչում էր նրան, գոռում էր ասելով, որ նա ինքն իրեն կվառի եթե չգա: Ու սկսեց մայրը վառել ինքն իրեն տղան վազեց հանգցրեց կրակը և գրկեց մորը ու ասաց, որ չի գնա: Րոպեներ անց տղան տեսնում է, որ աղջիկը ինքն իրեն վառում է և տղան վազում է իր ետևից, բայց նա գցվում է բարձր ձորից: Ու այդքանը պատմում էր աղջկա քույրը մյուս աղջիկներին և նրանք երգում էին:

Շատ դուր եկավ ինձ ֆիլմը, քանի որ ես սիրում եմ երբ ֆիլմը լինում է հիմնված իսկական փաստերի վրա: Եվ այս ֆիլմը թեև դաժան, բայց հետքրքիր էր ինձ համար: Ես չեմ կարող ասել, որ կրոնը չպետք է խանգարի սիրուն ես չգիտեմ դա ճիշտ է ինձ համար թե սխալ, բայց և պետտք է մնալ հավատարիմ քո կրոնին, և պետք է պայքարել սիրո համար: Չգիտեմ ինչու աղջիկը վերջում որոշեց այդպիսի քայլի դիմել, քանի որ եթե նա իրոք սիրում էր և տղան նույնպես նրանք ուրիշ ելք կգտնեին և վերջում միասին կլինեին: Եվ դուր եկավ այն, որ չնայած կրոնի մարդիկ սիրում են իրար, չէ՞ որ լինում են դեպքեր, երբ մարդիկ սիրում են իրար, իսկ երբ իմանում են մարդու կրոնը հրաժարվում են շփումից, իսկ այստեղ աղջիկը նույնիսկ երբ իմացավ, որ քրիստոնյա է և այդքան ժամանակ իրեն խաբել է միևնույնն է գնաց իր սիրո ետևից, բայց չհասավ: Այո, լինում են նաև այսպիս տխուր դեպքեր: Երբ ես նայեցի վերջը ես շշմած էի, քանի որ իմ մտքերը խառնվել էին իրար: Բայց ես ավելի լավ ավարտի էի սպասում, քանի որ ընկեր Աննան ասաց, որ լավ է ավարտվում և ես սպասում էի լավին, բայց տխուր ավարտվեց: Բայց միևնույնն է ինձ դուր եկավ այս ֆիլմը, չնայած ավարտին:

Կանանց իրավունքները: Ֆեմինիզմ

Ֆեմենիզմըշատ տարածված է հիմա, բայց Հայաստանում չեմ կարող ասել, որ այդքան տարածված է: Ֆեմենիզմը նախատեսված է կանանց իրավունքները պաշտպանելու համար: Եվ ֆեմենիզմի նպատակը ոչ թե այն է, որ կանայք պետք է ավելի մեծ դեր ունենան կյանքում, որ կանայք են ամեն ինչ ստեղծել և այլ տարբերակներ, այլ ֆեմենիզմի նպատակը այն է, որպեսզի և կանանց, և տղամարդկանց իրավունքները լինեն հավասար, որպեսզի կանանց և տղամարդկանց մեջ այդքան տարբերություն չդնեն, որ չասեն սա տղամարդը կարող է, իսկ սա միայն կինն է կարող անել: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։

Картинки по запросу "feminism"


 Ֆեմինիզմի առաջին ալիքը սկիզբ է առնում 19-րդ դարի կեսերին և շարունակվում մինչև 20-րդ դարի սկիզբը՝ նպատակ ունենալով կանանց ընձեռել ընտրելու և աշխատանքային իրավունքները։ Երկրորդ ալիքի իրադարձությունները տեղի են ունենում 1960-ականներից 1980-ական թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այն համարվում է առաջին փուլի շարունակությունն ու գոյություն ունի նաև այժմ։
Մենք աղջիկներս, կանայք և բոլորս ովքեր աղջկա սեռի ներկայցուցիչ են հասկանում են, թե ֆեմենիզմը ինչ կարևոր բան է և մեզ աղջիկների համար, և բոլորի համար: Իսկ տղաներ կան, ովքեր մտածում են, թե ֆեմենիզմը դա պարզապես կանանց ուշադրություն դարձնելու մի ոչ կարևոր բան է և սկսում են կարևորություն չտալ ֆեմենիզմին, բայց նաև կան տղաներ, որոնք աջակցում են ֆեմենիզմին և դա վատ չէ, ընդհակառակը դա շատ լավ է և չպետք է այն տղաները, որոնք համարում են սա ոչ կարևոր բան սկսել հետ համոզել այն տղաներին ովքեր ուզում են աջակցել ֆեմենիզմին, որպեսզի նրանք նույնպես կարևորություն չտան դրան, բայց դա սխալ է: Կապ չունի տղա թե աղջիկ, դա իրենց որոշումն է և ոչ մեկ չպետք է իրենց որոշման վրա ազդեն:
Մարդկանց թվում է, որ եթե աղջիկը փոքր է և արդեն աջակցում է ֆեմենիզմին, ուրեմն դա ձևականություն է, բայց դա նույնպես սխալ է, մենք աղջիկներս ավելի շուտ ենք հասունանում, քան տղաները դա փաստ է և արդեն փոքր տարիքից ամեն ինչ սկսում ենք հասկանլ:

Картинки по запросу "ֆեմենիզմ"


Ֆեմենիզմը նրա համար չէ, որպեսզի դու լինես երթուղային տրանսպորտի մեջ, և քանի որ դու տղա ես և կապ չունի հոգնած ես, վատառողջ, դու պետք է կանգնես, որպեսզի աղջիկը նստի: Ո՛չ: Ֆեմենիզմը նպատակն է չթողնել, որպեսզի աղջիկները ենթարկվեն բռնության, սպանության, կաշառքի, սպառնանքի…
Եվ ևս մի կարևոր նպատակներից մեկն է ֆեմենիզմի, հասնել այնտեղ, որտեղ չեն թույլ տա քեզ սա անել, քանի որ դու աղջիկ ես: Չեն թույլ տա լինել նախագահ, քանի որ դու աղջիկ ես և այն ժամանակ արգելված է եղել, որպեսզի աղջիկը կառավարի երկիր, բայց հիմա արդեն տարիների ընթացքում դա դաթարեց, իհարկե այդքան շատ նախագահեր, վարչապետներ, թագուհիներ շունենք, բայց կան օրինակ`  Elizabeth II Անգլիայի թագուհի, , Aung San Suu Kyi Մյանմարի նախագահ, Kaja Kallas Էստոնիայի նախագահ, Julie Payette Կանադասի նախագահ…
Եվ մինչև հիմա տարբեր երկրներում շարունակվում է պայքար ֆեմենիզմության համար, որպեսզի աղջիկները չվախենան գիշերները փողոցով քայլելուց, չհրժարվեն իրենց նպատակներից, և լինել գնահատված ու հավասարվել տղաներին, տղաների և կանանց իրավունքները լինեն հավասար, որպեսզի տիրի խաղաղություն:

Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվեկցիա

Պայմանավորվող կողմերը,

ցանկանալով իրագործել Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված` տղամարդկանց ու կանանց իրավահավասարության սկզբունքը,

ընդունելով, որ յուրաքանչյուրն ունի անմիջականորեն կամ ազատ հիմունքներով ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր երկրի կառավարմանը և ունի իր երկրում պետական ծառայության հավասար մատչելիության իրավունք, և ցանկանալով հավասարեցնել տղամարդկանց ու կանանց կարգավիճակը քաղաքական իրավունքներից օգտվելու և դրանք իրագործելու հարցում` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների,

որոշելով այդ նպատակով կնքել Կոնվենցիա,

պայմանավորվեցին հետևյալի շուրջ.

Հոդված I

Կանայք պետք է իրավունք ունենան բոլոր ընտրություններում քվեարկել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով` առանց որևէ խտրականության:

Հոդված II

Կանայք պետք է իրավունք ունենան տղամարդկանց հետ հավասար հիմունքներով ընտրվել ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հանրորեն ընտրովի մարմիններում` առանց որևէ խտրականության:

Հոդված III

Կանայք պետք է իրավունք ունենան տղամարդկանց հետ հավասար հիմունքներով զբաղեցնել պետական պաշտոններ և կատարել ազգային օրենսդրությամբ սահմանված պետական գործառույթներ` առանց որևէ խտրականության:

Հոդված IV

1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության, ինչպես նաև Գլխավոր վեհաժողովի կողմից հրավիրված ցանկացած այլ պետության համար:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, և վավերագրերը պետք է ի պահ հանձնվեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Հոդված V

1. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է IV հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետությունների համար:

2. Միանալը պետք է ուժի մեջ մտնի միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

Հոդված VI

1. Սույն Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է Կոնվենցիան կամ դրան միանում է վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

Հոդված VII

Այն դեպքում, երբ ստորագրելու, վավերացնելու կամ միանալու պահին որևէ պետություն վերապահում է անում սույն Կոնվենցիայի որևէ հոդվածի վերաբերյալ, Գլխավոր քարտուղարը պետք է այդ վերապահման տեքստը հաղորդի բոլոր պետություններին, որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի Կողմեր կամ կարող են դառնալ դրա Կողմ: Ցանկացած պետություն, որն առարկություն ունի տվյալ վերապահման դեմ, կարող է Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցման (կամ սույն Կոնվենցիային մասնակից դառնալու) օրվանից իննսուն օրվա ընթացքում Գլխավոր քարտուղարին տեղեկացնել այդ մասին: Այդ դեպքում Կոնվենցիան չպետք է ուժի մեջ մտնի այդ պետության և վերապահում արած պետության միջև:

Հոդված VIII

1. Ցանկացած պետություն կարող է, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելով, չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան: Չեղյալ հայտարարումը պետք է ուժի մեջ մտնի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի հետո:

2. Սույն Կոնվենցիայի գործողությունը դադարում է այն օրվանից, երբ ուժի մեջ է մտնում այն չեղյալ հայտարարելը, որի արդյունքում Կողմերի քանակը պակասում է վեցից:

Հոդված IX

Երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը լուծում չի ստացել բանակցությունների միջոցով, պետք է, դրա կողմերից որևէ մեկի պահանջով, հանձնվի Միջազգային դատարանի քննությանը, եթե կողմերը չեն համաձայնել վեճի կարգավորման այլ եղանակի շուրջ:

Հոդված X

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և սույն Կոնվենցիայի IV հոդվածի 1-ին կետում նշված` Կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին տեղեկացնի.

ա) IV հոդվածի համաձայն ստացված ստորագրությունների և վավերագրերի մասին,

բ) V հոդվածի համաձայն ստացված` միանալու վերաբերյալ փաստաթղթերի մասին,

գ) VI հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,

դ) VII հոդվածի համաձայն ստացված հաղորդագրությունների և ծանուցումների մասին,

ե) VIII հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված` չեղյալ հայտարարելու վերաբերյալ ծանուցումների մասին,

զ) VIII հոդվածի 2-րդ կետի համաձայն` Կոնվենցիայի գործողության դադարեցման մասին:

Հոդված XI

1. Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, պետք է ի պահ հանձնվի Միավորված ազգերի կազմակերպության արխիվին:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է պատշաճ կերպով հաստատված պատճեններն ուղարկի Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և սույն Կոնվենցիայի IV հոդվածի 1-ին կետում նշված` անդամ չհանդիսացող պետություններին:

Դեպի դատարան

Ամսի 22-ին հասրակագիտական ջոկատը պատրաստվում էր գնալ դեպի դատարան և քանի որ ես շատ էի հետաքրքրված և ուզում էի գնալխնդրեցի ընկեր Աննային, որպեսզի ես նույնպես նրանց հետ գնամ դատարան և նա համաձայնվեց: Մենք շարժվեցինք 2-րդ ժամին և ճանապարհը տևեց մոտ 20 րոպե: Սկզբում մենք մտանք ներս ու միջանցքը ինձ հիշացրեց ֆիլմերի միջի դատարաների միջանցքը, որտեղով քայլում էին հանցագործները: Եվ ես ինձ իսպապես զգում էի ֆիլմում և երևի ամբողջ ընթացքում ասել եմ բոլորին, որ ես զգում եմ ինձ ֆիլմում ու բոլորը ասում էին, որ նրանք նույնպես, քանի որ դա պարզապես ուրիշ է երբ դու տենում ես ֆիլմում դատարանտ և երբ դու քայլում ես դատարանում: Մեզ տարան նրանց գրասենյակներից մեկը և ցույց տվեցին, թե ինչպես են նրանք աշխատում իրենց գործի ընթացքը: Ցույց տվեցին մեզ այն գործերը, որոնք քննված և ավարտված էին, և ցույց տվեցին այն գործերի, որոնց վրա դեռ աշխատում են: Հետո մեզ ցույց տվեցին խուցերը, որտեղ հանցագործները մնում էին մինչև դատի սկսվելը: Խուցերը չորս հատ էին, փոքր չափսերի և նաև մենք նկատեցինք պատերի վրա գրված գրառություներ: Ցույց տվեցին ճանապարհը որտեղով հանցագործներին տանում էին խուցեր և ես այնքան հուզված էի, որ սկսեցի պատեկրացնել, թե ոնց են հանցագործները գնում այդտեղով և նրանց ուղղեկցում են ոստիկաները: Ճանապարհը աստիճաներով էր և քանի որ դեպքէր են եղել, որ հանցագործները կարողացել են այդ ճանապարհից փախչել` թռնել ապակու միջով նրանք տեղադրել էին ապակու ետևի ճաղեր: Մեզ պատմեցին, որ դատերը լինում են դռնբաց և դռնփակ: Դռնբաց դատերը նրանք են, որտեղ կարող են մտնել բոլորը ովքեր ցանկանում են, իսկ դռնփակ դատերի ժամանակ մտնում են դատի միայն այն մարդիկ, որոնք պետք է մտնեն `ովքեր կապ ունեն դատի հետ: Հետո մեզ ցույց տվեցին մի քանի դատասենյակներ, որոնցից մեկում մենք ներկա եղանք դատի:

Դատին միայն ներկա էին դատավորը, մենք և քարտուղարը: Դատը տևեց շատ կարճ մոտ 2 րոպե և անկեղծ ասած ես չհասկացա, թե այդ 2 րոպեում նրանք ինչ էինք խոսում, քնաի որ նրանք շատ արագ էին խոսում, իմ կարծիքով ոչ մեկ չհասկացավ ինչի մասին էին խոսում նրանք: Հետո դատավորը ասեց մեց, որպեսզի մենք նրան մեզ հետաքրքրող հարցեր տանք և նա կպատասխանի: Մենք բոլորս տարբեր տեսակի հարցեր տվեցինք և մեր պատասխանները ստացանք: Հետո գնացինք ուրիշ դատասենյակ ավելի մեծ և ավելի մութ, որը մենք ավելի նմանեցրեցինք ֆիլմի միջի դատասենյակին: Մենք նկարվեցինք, ուսումնասիրեցինք և մեր ժամանակը ավարտվեց ու մենք գնացինք ետ դպրոց: Շատ լավ տպավորություններ ունեմ այնտեղից: Տպավորություներս շատ են, քանի որ ես շատ եմ դիտել ֆիլմեր, որտեղ կան դատարաներ իհարկե մեր դատարանը տեսքով այդքան նման չէր ֆիլմերի միջի դատարաներին` մերը ավելի լուսավոր էր և փոքր, բայց միևնույնն է ինձ շատ դուր եկավ: Ինձ շատ դուր եկավ և ուզում եմ շնորհակալություն հայտնեմ և դատարանին, որ մեզ ժամանակ հայտնեցին և ընկեր Աննային, որը այս փոքրիկ բայց շատ հետաքրքիր ճամփորդությունը կազմակերպեց մեզ համար:

Որո՞նք են աշխարհի ժողովրդավար երկրները

Ժողովրդավարության մակարդակն ամբողջ աշխարհում անկում է ապրում:

Economist Intelligence Unit-ի կողմից անցկացված «Ժողովրդավարության ինդեքս» հետազոտության մեջ ներկայացվել է 72 երկիր, որոնք գրանցել են ժողովրդավարական արժեքների անկում:

Հետազոտությունները կատարվել են աշխարհի ավելի քան 160 երկրներում, հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրի ընտրական գործընթացները, քաղաքացիական ազատության մակարդակը, գործող կառավարության իրագործած քայլերը, քաղաքական մշակույթը: Այդ ցուցանիշը ցույց է տալիս, որ համաշխարհային ժողովրդավարության միջին միավորը 2016թ.-ին նվազել է մինչեւ 5.52-ի, այն դեպքում, երբ 2015թ.-ին այն 5,55-էր (չափումը կատարվել է 0 -10 սանդղակի միավորներով):

Աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկրները՝

1.Նորվեգիա

2.Իսլանդիա

3.Շվեդիա

4.Նոր Զելանդիա

5.Դանիա

6.Կանադա

7.Իռլանդիա

8.Շվեյցարիա

9.Ֆինլանդիա

10.Ավստրալիա

Նորվեգիան գլխավորում է աշխարհի ժողովրդավար երկրների ցանկը:

Սկանդինավյան այդ երկրին հաջորդում են Իսլանդիան եւ Շվեդիան: Նոր Զելանդիան չորրորդն է, Դանիան՝ հինգերորդը, Կանադան եւ Իռլանդիան միասին զբաղեցնում են վեցերորդ հորիզոնականը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Ավստրալիան եզրափակում են լիարժեք ժողովրդավարություն ունեցող երկրների ցանկը:

Այս զեկույցը ներկայացնում է, որ բնակչության 49%-ն ապրում է ժողովրդավարության չափանիշներին մոտ երկրներում եւ միայն 4,5%-ն է բնակվում լիարժեք ժողովրդավարություն ունեցող երկրներում: Այս ցուցանիշը կտրուկ նվազել է 2015թ.-ին, նախկինում այն 9% էր:

ԱՄՆ-ն այժմ թերի ժողովրդավարություն ունեցող երկիր է:

Economist Intelligence-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ այս դրամատիկ անկման պատճառը կառավարության հանդեպ հասարակության ունեցած վստահության պակասն է: Զեկույցում ընդգծվում է, որ դա տեղի է ունեցել մինչ նախագահական ընտրությունները, մինչեւ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը: Նման միտումներ են գրանցվել նաեւ բազմաթիվ այլ զարգացած տնտեսություններում:

Նոր շունչ են ստացել քաղաքական գործընթացները: ԵՄ-ի սահմանադրության ընտրությունների ժամանակ բնակչության 72%-ն է մասնակցել ընտրություններին, նախորդ տարվա 63%-ի փոխարեն:

Մեծ Բրիտանիայում նկատվում է նաեւ քաղաքական կուսակցությունների գրանցման աճ:

Որպես արդյունք, Բրիտանիայի ժողովրդավարության չափանիշները չափող միավորները 2015թ.-ի (10 միավորանոց սանդղակում) 8,31-ից աճել են 8,36-ի: Այդ երկիրը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը լիարժեք ժողովրդավարություն ունեցող երկրների շարքում:

Արեւելյան Եվրոպայում նախկին սոցիալիստական բլոկը գրանցել է նշանակալից հետընթաց: Ժողովրդավարության հանդեպ կա հիասթափություն. 18 երկիր հետընթաց է գրանցել ժողովրդավարության հարցում:

Էստոնիան զբաղեցնում է բարձր հորիզոնական ժողովրդավար երկրների ցանկում: Այնուամենայնիվ, Economist Intelligence-ը նշում է, որ չկա որեւէ երկիր, որը «լիարժեք ժողովրդավար» դասակարգման մեջ լինի, թեեւ հետազոտված 11 երկրներն էլ հանդիսանում են ԵՄ անդամ:

Լատինական Ամերիկան գրանցում է առաջընթացի միտում՝ պոպուլիզմի դեմ պայքարով:

Ուրուգվայը զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը:

Նշանակալից առաջընթացից հետո վերջին տասնամյակում Ասիայի ցուցանիշները լճացում են գրանցել եւ դեռ հետ են մնում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից: Ճապոնիան ամենաբարձր ցուցանիշն ունի եւ գտնվում է աղյուսակի ամենավերին հորիզոնականներում:

Արաբական երկրներում «արաբական գարնան» բացասական ազդեցությունը դեռ նկատելի է:

Economist Intelligence-ի զեկույցը հաստատում է, որ ժողովրդավարության որակը հետզհետե նահանջ է ապրում աշխարհում:

Աղբյուրը՝ weforum.org

Ժողովրդավարություն

Ինչպես գիտենք Աարցախը և Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրա­վա­կան, սոցիալական պետություներ են: Եվ ամեն մարդու կարծիք լսում են և ընդունում: Եվ Հայաստանում և Արցախում ժողովուրդն ինքն է ընտրում իր պետության իշանությանը ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով: Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական կազմակերպման ձև է, և հիմնված է ժողովրդի կողմից, քանի որ դա պետական իշխանության միակ աղբյուրի, ճանաչման, ինչպես նաև իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական միջոցն է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝  ժողովուրդ, և «կրատոս»՝  իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Ժողովրդավարական հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական. առաջինի դեպքում պետության ու կառավարության գլուխը  նախագահն է, երկրորդի դեպքում՝ խորհրդարանը: Ժողովրդավարության վերահաստատման հնարավորություն ստեղծվեց միայն 1980-ական թվականների կեսերի գորբաչովյան բարեփոխումների շնորհիվ: Ժողովրդավարական հանրապետություն է Չինաստանը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Ալժիրը, Նեպալ, Լաոս: Եվ մինչև XVIII դարն ամենատարածված ընթացակարգը եղել է ուղիղ ժողովրդավարությունը, երբ քաղաքացիներն իրենց որոշումների կայացման իրավունքն իրականացրել են ամիջականորեն՝ փոխհամաձայնեցման (կոնսենսուս) կամ փոքրամասնությանը մեծամասնությանը ենթարվելու ճանապարհով։ Ներակայցուցչական ժողովրդավարության պայմաններում նույն իրավունքն իրականացվում է իրենց կողմից ընտրված պատգամավորների կամ այլ պաշտոնատար անձանց միջոցով, որտեղ ընտրված կառավարողները կայացնում են որոշումներ՝ հաշվի առնելով կառավարվողների նախասիրությունները, վերջիններիս հաշվետու լինելով իրենց գործողությունների համարԺողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։ Այսօր մի շարք պետություններում ժողովրդավարությունը նույնականացվում է լիբերալ (ազատական) ժողովրդավարության հետ, որը բարձրադիր իշխանությամբ օժտված անձանց ազնիվ, պարբերաբար և համընդհանուր ընտրությունների միջոցով ձևավորված կառավարում է, երբ թեկնածուներն ազատ մրցակցում են ընտրողների ձայնի համար, այն նաև ներառում է իրավունքի գերակայություն, իշխանության տարանջատում և սահմանադրական սահմանափակումներ, որոնց հնարավոր է հասնել միայն հստակ խմբերի կամ անձանց որոշակի երաշխիքների ճանապարհով։ Մյուս կողմից էլ կաևորվում են ձախակողմյա շարժումները, տեսանելի տնտեսագետները, ինչպես նաև արևմտյան ընտրանու այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, Արժույթի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պնդում են, որ քաղաքական որոշումների կայացումը, շարքային քաղաքացիների ազդեցությունը պետության քաղաքականության վրա հնարավոր է իրականացնել միայն սոցիալական իրավունքների ապահովման, հավասարության հնարավորության և սոցիալ-տնտեսական անհավասարության ցածր մակարդակի առկայության պարագայում։ Հայաստանում սկիզբ առավ ժողովրդավարական շարժումը 1988 թ-ին: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց անկախ պետականության հաստատման գործնթացի սկիզբը: