Մայրենի

Փակագծի բառը գրի´ր պահանջվող ձևով.

(Իրադարձություններով) աոավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի (անվան) հետ: Այդ ֆրանսիացին (արկածներով) լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով (ծաոայությունը) թողեց՝ ռազմական (կարգապահության) հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն (տարեկանում) Ֆրանսիաի (ակադեմիայի) քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան (Պերույում) ենք հանդիպում, որտեղ աստղագիտական (չափումներով) Երկրի սեղմվածությունը (որոշելու) նպատակ ուներ: Այդ (աշխատանքներն) (ավարտելուց) հետո պիտի իր (գործը) դառ­նար, սակայն, փոխանակ (ընկերների) հետ նավ (նստելու), Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա (մայրցամաքը), որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր (եվրոպացիների) կողմից:

Կուսական անտառի լիանաների (հյուսվածքով) խճողված թավուտները (կացիններով) կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի (հովտին): Այնտեղ ճամփորդները (լաստանավ) հյուսեցին և (ջրապտույտներով ու  ջրվեժներով) հարուստ Ամազոնկա (գետով) շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  (լաստանավի) վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ (հանդերձանքը): Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ (որոտից) ներքև էր սուրում վայրի  (կիրճերից): Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային (տարածություններով), միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում Էր (ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների): Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ (փոխելու):

Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվե- ցին, նրանց ծանոթները (թերահավատությունից) աչքերն Էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու (օրից) չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անց- նելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում: