Սուրբ Ծննդյան հեքիաթ

Քեզ մի հեքիաթ կպատմեմ, որ լսել եմ Բեթղեհեմի մոտ ապրող ուղղափառ արաբներից: Հեռու հեռավոր ժամանակներում՝ Քրիստոսի ծնունդից շատ առաջ, Բեթղեհեմում Հեսսե անունով մի մարդ էր ապրում՝ Օբեդի որդին՝ Բոոսի և Հռութի թոռը: Հեսսեն ութ որդի ուներ, որոնցից ամենակրտսերի անունը Դավիթ էր: Նա հովիվ էր և բեթղեհեմյան ոչխարներն էր արածեցնում: Սուրբ Գիրքն ասում է, որ նա խարտյաշ էր ու գեղեցիկ (Ա Թագ. 16:12): Այդ երիտասարդ, գեղեցիկ հովիվը շատ ուժեղ ու քաջ էր: Եթե առյուծը կամ արջը ոչխար էին տանում նրա հոտից, ապա հեշտությամբ հասնում էր գազանի ետևից, ազատում կենդանուն նրա երախից ու սպանում նրան (Ա Թագ. 17:34-35): Այսպիսով, մեր Դավիթն իր ձյունաճերմակ հոտի իրապես բարի ու հավատարիմ հովիվն էր: Եվ իր հորն էլ պատվում էր՝ Աստծո կամքի համաձայն:
Նա հաճախ էր քնում դաշտում՝ երկրային լայն անկողնում, աստղալից երկնքի արծաթանախշ ծածկոցի տակ: Սակայն այն, ինչ հիմա քեզ կպատմեմ, ոչ թե դաշտում է տեղի ունեցել, այլ՝ բեթղեհեմյան մի քարանձավում:
Ամառային մի տոթ օր էր: Դավթի ոչխարները պառկել էին ձիթենիների հովանու ներքո: Արևն անխնա այրում էր, և ոչխարները մայում էին ծարավից: Դավիթն էլ էր ծարավել, ուստի մտավ քարանձավներից մեկը, որպեսզի պատսպարվի տապից ու հանգստանա: Այդ քարանձավներում ամռանը զով է լինում, իսկ ձմռանը՝ տաք: Երիտասարդ հովիվը քարանձավ մտավ, նստեց մի քարի, սակայն քունը տարավ ու գետնին պառկելով՝ քնեց: Սակայն դա երկար չտևեց. Դավիթը երազում ինչ-որ սառը բան զգաց իր մարմնին, ցնցվեց ու արթնացավ: Աչքերը բացելով՝ տեսավ, որ մի գարշելի օձ է պառկել իր կրծքին ու փաթաթվել ձեռքերի շուրջ: Օձն իր տափակ գլուխը բարձրացրեց Դավթի դեմքի մոտ ու անթարթ, չարությունից այրվող աչքերով սկսեց նրան նայել: Դավիթը սարսափից քարացավ: Պահը հուսահատական էր, կարծես թե այլևս փրկություն չկար: Բավական էր շարժվեր միայն և օձը կխայթեր նրան՝ ողջ թույնը նրա արյան մեջ տարածելով: Որքա՜ն հեշտ էր մռնչացող առյուծի կամ ահարկու արջի հետ կռվել, բայց ոչ այս լպրծուն սողունի:
Ի՞նչ անել: Եվ Դավիթը հանկարծ հիշեց դժվարությունների մեջ իր անփոխարինելի օգնականին, իր Տիրոջը և ցավով ու արցունքով լի սրտով Տեր Աստծուն խնդրեց. «Տե՛ր իմ, մի՛ լքիր ինձ: Շտապի՛ր ինձ օգնության հասնել, ի՛մ Փրկիչ»: Դեռ նոր էր արտասանել այս խոսքերը, երբ մի արտասովոր լույս փայլեց քարանձավի անկյունում: Լույսը շրջանի տեսք ուներ և մարդու հասակի էր հասնում: Դավիթն այդ լույսի կենտրոնում մի սքանչելի Պարմանուհու տեսավ՝ քնքուշ ու լուրջ դեմքով: Նա նստեց՝ գլուխը քիչ թեքելով դեպի իր գրկի Մանկիկը: Հեսսեի որդին երբևէ այդքան գեղեցիկ Մանուկ չէր տեսել: Հանկարծ Երեխան ուղղվեց Մոր գրկում և կայծակնափայլ աչքերով օձին նայեց: Նա մատով ցույց տվեց քարանձավի մուտքը՝ կարծես հրամայելով նրան անհետանալ: Դավիթը տեղից վեր թռավ ու երեսնիվայր ընկավ Պարմանուհու և շողացող Մանկան առջև: Նա ցանկացավ շնորհակալություն հայտնել անսպասելի փրկության համար, գլուխը բարձրացրեց, սակայն ոչ ոքի չտեսավ: Դրանից հետո ողջ քարայրն ինչ-որ զարմանալի անուշահոտությամբ լցվեց, որ ամենաթանկ խնկի բույրն էր հիշեցնում:

Դավիթը, մինչև իր կյանքի վերջը, չէր կարողանում մոռանալ այդ հրաշալի տեսիլքը: Նա, Տիրոջ միջոցով հովվությունից արքայական գահին բարձրացված, միշտ հիշում էր այդ հրաշքի մասին: Երբ արդեն թագավոր էր, աստվածային ներշնչանքով, սաղմոսները գրեց՝ նվիրված մարդկանց որդիներից Ամենագեղեցիկին և ոսկեհուռ զգեստներով զարդարված Թագուհուն (Սղմ. 44:3, 10): Եվ իր երուսաղեմյան ամրոցի բարձր աշտարակում նստած՝ տավիղ էր նվագում ու երգում այդ երգերը:

Իսկ դո՛ւ, փոքրի՛կ, արագ գուշակիր. դա ի՞նչ քարանձավ է, ի՞նչ է նշանակում սարսափելի օձը, ո՞վ է այդ Պարմանուհին, ո՞վ է Մանկիկը: Ես էլ քեզ ուրախալի ողջույնով կհուշեմ. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին: Պաուլո Կոելյո

1. Դուրս գրիր այն հատվածները, որոնք քո կարծիքով ամենակարևորն են:

2. Ո°րն է հեքիաթի մեջ արտահայտված գլխավոր ասելիքը՝ գաղափարը:

Գաղփարն ասում է, որ պետք չէ ուշադրություն դարձնել մնացածի կարծիքներին: Պետք է գնալ քո մտքով, քո կյանքով:

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:

— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:

Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:

— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:

— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:

— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:

— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:

Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:

— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:

Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Նախագիծ իմ հորինած խնդիրները

Երեքշաբթի մեզ մոտ հյուր եկան Առավոտ Լուսո հաղուրդումը, և մենք նրանց ներկայացրեցինք մեր հորինած խնդիրներ: Մենք ասացինք, թե ինչ սովորեցինք ինքնուրյուն խնդիր հորինել:

Ես ասացի, որ սովորել եմ խելամիտ մտածել: Հետո մենք գնացինք ագարակ, և իմացանք ձիերի մասին շատ բաներ: Մենք իմացանք, որ ձին ուտում է երեք տեսակի կեր խոտ, ջուր, և հատիկներ: Մենք իմացանք, որ պոնիները ուտում են ձիերից քիչ, և նրանք միշտ մնում են փոքր: Հետո մենք քշեցինք ձի, որի անունն էր Ջենի և գնացինք:

Letter to Santa Claus

Santa I wish  you a happy and interesting year. Let 2018 be joyful for all of us. Let the dog year be full of loyal friends. This New Year came earlier than last year.

santa

Santa , you make all the kids happy, bringing them they desired gifts. I love you Santa, and if you want all the children to be happy , try them not to surprise with only your gift, but also with your soul and your love. I wish you Merry Christmas nad Happy New Year!

From Alina Arzumanian