Դեկտեմբեր ամսվա պատմություն

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

  1. Կազմել Հին Արևելքի կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը: Պատասխանը հիմնավորել;
  2. Ք.ա. IV հազարամյակում շումերները առաջինը ստեղծեցին արհեստական ոռոգման համակարգ:
  3. Ք.ա. IV հազարամյակի վերջին Նեղոսի ափին ստեղծվել էին 40 փոքր պետություններ, որոնց միավորումից էլ ստեղծվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները:
  4. Ք.ա. XXXI դարում ստեղծվեց Եգիպտոսի միացյալ թագավորությունները:
  5. Ք.ա III հազարամյակի վերջին խեթերը ստեղծեցին փոքր պետություններ:
  6. Ք.ա XXIV դարում Միջագետք ներթափանցեցին սեմական ցեղերը և շուտով Սարգոն առաջնորդի շնորհիվ գրավեցին շումերական քաղաքները և ստեղծեցին Աքքադ պետությունը:
  7. Ք.ա. II հազարմյակի սկզբում Միջագետքի կենտրոնում ստեղծվեց Բաբելոն պետությունը:
  8. Ք.ա. XX դարում Միջագետքում Աշշուր քաղաքի շուրջ ստեղծվեց Ասորեստան պետությունը:
  9. Ք.ա. XVII դարում խեթեական փոքր պետությունների մեջ սկսած փայքարում հաղթեց Լաբարնան, իսկ հաջորդ արքան գրավելով Փոքր Ասիայի թերակղզին ստեղծեց Խեթեական մեծ թագավորությունը:
  10. Ք.ա. XVI դարում Ասորիքի և Միջագետքի հյուսիսում խուռիները ստեղծեցին Միտաննի պետությունը
  11. Ք.ա. XVI դարում Հնդկաստան ներխուժեցին արիական ցեղերը, որոնք հեշտությամբ գրավեցին տեղի ժողովուրդներին և ստեղծեցին իրենց իշխանությունները:
  12. Ք.ա. XV դարում առաջինը փարավոն Թութմոս III-րդը գրավեց Ասորիքը և հասավ Եփրատ հետ:
  13. Ք.ա 1274 թվականին Ասորիքում տեղի ունեցավ խոշոր պատերազմ: Իրար դեմ էին կռվում Եգիպտոսը և Խեթեական տերությունը:
  14. Ք.ա. 1258 թվականին փարավոն Ռամզես II-րդը և խեթեական տերության արքան կնքեցին <<Հավերժական բարեկամության>> պայմանագիր:
  15. Ք.ա. IX դարի վերջին փյունիկեցիները Աֆրիկայի հյուսիսում ստեղծեցին Կարթագեն քաղաքը, որը հետագայում դարձավ հզոր պետություն:
  16. Փյունիկեցինը աշխարհում առաջինը ստեղծեցին հնչյունային գիրը:
  17. Ք.ա. 612 թվականին Բաբելոնը և Մարաստանը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն:
  18. Ք.ա. IV դարի վերջերին

 

  1. Համեմատել Հին Արևելքի 5 տիրակալների գործունեություները: Տիրակալների ընտրությունը պետք հիմնավորել;

 

  1. Սահմանել Վանի թագավորության պատմությանը վերաբերող 10 հասկացություն;
  2. Մշակույթ-մարդկային հասարակության նվաճումների ամբողջությունը արտադրական, հասարակական և հոգևոր կյանքում:
  3. Տնտեսություն-հասարակության մեջ կատարվող գործունեություն, որը իր մեջ նեռարում էարտադրություն, փոխանակում և բաշխում:
  4. Պատերազմ-պատերազմը այն է, որ երկու տերություն, երկիր, թագավորություն պայքարում են միմիյանց դեմ:
  5. Դիցարան-Դիցարանը աստվածների դասակարգումն է:
  6. Ասորեստան-Ասորեստանը ստրկատիրական պետություն է, որը գտնվել է առաջավոր Ասիայում:
  7. Բերդաքաղաք-բերդով պաշտպանված, բերդ ունեցող քաղաք:
  8. Սեպագիր-սեպագիրը սեպաձև գծիկների զուգակցությամբ կավի, քարե սալիվրա դաջվածքի, փորագրության միջոցով գրության եղանակ է:
  9. Դամբարան-դամբարանը այն վայրն է, որտեղ թաղվել են արքաները:
  10. Ճարտարապետություն-ճարտարապետությունը կառույցների նախագծման, կառուցման ու գեղարվեստական ձևավորման արվեստն է:
  11. Տաճարներ-տաճարները կրոնին, ծեսերին, արարողություններին ծառայող պաշտամունքային շինություններն են:

 

  1. Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Արարատյան թագավորության արքաները», «Նախամաշտոցյան գիր», «Մուսասիր», «Արարատյան թագավորության քաղաքները», «Արարատյան թագավորության արվեստը», «Արարատյան թագավորության դիցարանը», «Արարատյան թագավորության տնտեսությունը», «Հեթանոսական կրոններ», «Ասորեստանի պատմության էջերից», «Բաբելոն. վերելք և անկում», «Աքեմենյան Իրանը որպես կայսրության տիպիկ օրինակ», «Գրի առաջացումն ու զարգացումը Հին Արևելքում», «Հին Արևելքի արվեստը», «Հին Արևելքի գիտությունը»

Հին հայկական կրոնը ձևակերպվել էր հայկական ցեղերի կրոնական ըմբռնումների հիման վրա և Մերձավոր արևելյան միջավայրում՝ կրելով վերջինիս զգալի ազդեցությունը։ Եթե նախորդ շրջանում (64-րդ դարեր) հայկական կրոնի մեջ դեռևս գերակշռում էին բնապաշտական և կոսմոգոնիական պատկերացումներն ու նրա մեջ որորշակի երևում էին նաև հայ ժողովրդի կազմի մեջ մտած առաջին ցեղախմբերի տեղական աստվածությունների հետքերը, ապա այժմ վերջնականապես ձևավորվել էր ամբողջ հայ ժողովրդին պատկանող մարդակերպ աստվածների մի համակարգ, որը միավորվել էր ոչ միայն ազգակցական ընդհանուր կապերով, հայր աստծու գլխավորությամբ, այլև նվիրապետական սկզբունքներով, երբ յուրաքանչյուր աստծու կամ աստվածուհու հատկացվում էր իր որոշակի տեղը և դերը, որոնք ավելի ընդհանրացված, հաճախ վերացական բնույթ էին կրում և ընգրկում էին ոչ միայն բնության երևույթների, այլև հասարակական հարաբերությունների ոլորտները։

Հայկական աստվածների համակարգը կամ պանթեոնը բաղկացած էր բազմաթիվ աստվածություններից, որոնք կապեր և զուգահեռներ ունեին փոքրասիական և իրանական միջավայրում։

 

Աղբյուրները`

Վանի թագավորություն

Պատմական համառոտ ակնարկ: Ուրարտու

Նախամաշտոցյան գրային համակարգեր

Վանի թագավորության պետական կրոնը

Ձայն Արարատի 11 Վանի հայկական թագավորություն

Վ/Ֆ «Վանի բերդ, Խորխոր քարանձավ»

Վ/Ֆ «Արարատ-Ուրարտու թագավորությունը»

Բաբելոն և Ասորեստան

Գիրը Հին Արևելքի երկրներում

Հին Արևելքի գիրը

Հին Արևելքի արվեստը

Հին Արևելքի մշակույթը և գիտությունը

Վ/Ֆ «Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Ասորեստանցիներ. սարսափի և պատերազմի վարպետներ»

Վ/Ֆ «Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Բաբելոն»

Վ/Ֆ «Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Պարսկաստան»

 

Ժամացույց, Գրիչ

Ժամացույց

Ժամանակը հաշվելու առաջին սարքն արևի ժամացույցն էր: Արեգակի շարժմանը զուգընթաց հարթ տարածության կենտրոնում խրված ձողի ստվերը տեղաշարժվում էր թվացույցի նման գծված շրջանի վրայով:

Արևի ժամացույցները տարածված էին նաև հին ու միջնադարյան Հայաստանում: Մինչ այժմ էլ արևի ժամացույցներ են պահպանվել Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Տավուշում, Արցախում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին:

 

Ավելի ուշ հորինվեց ջրի ժամացույցը: Ջուրը կաթիլ առ կաթիլ մի անոթից մյուսն էր լցվում, իսկ սլաքով լողանն իջնում կամ բարձրանում էր՝ ցույց տալով ժամանակը: Իսկ ահա ավազի ժամացույցը, որում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ է լցվում, հասել է մինչև մեր օրերը:

 

Առաջին մեխանիկական ժամացույցներն ստեղծվել են VI դարում և ունեին միայն մեկ ժամասլաք: Ծանրություններով մեխանիկական ժամացույցները հայտնվեցին XIII դարում, զսպանակավոր ժամացույցները՝ XVI դարում, ճոճանակով ժամացույցները՝ միայն XVII դարում:

 

Ժամանակակից ժամացույցները ժամանակը ցույց են տալիս շատ ավելի ճշգրիտ: Միացյալ միջազգային ժամանակը չափվում է տարբեր երկրների լաբորատորիաներում պահվող ատոմական ժամացույցներով, որոնք ժամանակը ցույց են տալիս վայրկյանի միլիոներորդ մասերի ճշտությամբ:
ժամացույց.jpg

Գրիչ

Գնդիկավոր գրիչի գյուտարարը հունգարացի լրագրող Լասլո Բիրոն է: Գնդիկավոր գրչի հայտնաբերումը պաշտոնապես թվագրվում է 19-րդ դարի վերջին:

Գյուտը բավական խոստումնալից էր: Գրեթե միաժամանակ գնդիկավոր գրչի արտադրության պատենտը գնեց Մեծ Բրիտանիայի ռազմաօդային նախարարությունը:

 

Արգենտինա տեղափոխվելով՝ Բիրոն վերագրանցեց իր պատենտն ու մեծ հաջողությամբ այն վաճառեց 1 մլն դոլարով «Eversharp» ընկերությանը:

գրիչ

Արգենտինական ընկերությունն սկսեց աշխարհում առաջին գնդիկավոր գրիչների զանգվածային արտադրությունը: Հետաքրքիր է, որ նոր գրիչը գովազդելիս ասվում էր, որ այն կարող է գրել նաև ջրի տակ:

Բան ունեմ ասելու ձեզ

Բան ունեմ ասելու բոլորին: Եթե ուզում եք լավ ապրել, ապա փորձեք ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել: Փորձեք ապրել ձեր հարզատների հետ:

ես ու ընտանիքս

Հասկացեք դուք ունեք ամեն-ինչ երջանկանալու համար, և ամենակարևորը դուք ունեք հարազատներ, չէ, որ, երբ դուք նեղության մեջ եք գտնվում, հենց հարազատներն են օգնում ձեզ: Խորհուրդ եմ տալիս ապրել  այնպես, կարծես ձեր ամեն մի վայրկյանը ձեր կյանքի վերջին վայրկյանն է: Աշխարհը տրված է  ապրելու համար, ապրեք ուրախացեք, երջանկացեք, դուք եք ձեր կյանքը ղեկավարում:

25393985_1627653763982153_1003230858_n

Սիրով Ալինա Արզումանյան

Մաղթում եմ ամենաուրախ տարին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

2018թ