ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-15.12

  1. Թվարկեք Արարատյան թագավորության և Ասորեստանի հարաբերությունների դրական և բացասական կողմերը;

Հարաբերությունների դրական կողմերը այն էին, որ երբ երկուսն էլ թուլացած էին և երկուսի վրա էլ կատարվում էին ապստամբություններ, արքաները հասկացան, որ պետք է միավորվեն ու միասին հաղթահարեն թշնամուն: Բացասական կողմերը այն էին, որ իրար վրա հարձակվում էին, արշավանքներ էին կազմակերպում, իրար թալանում էին և որ իրար թույլացնում էին: Արարատյան թագավորությունը մի ժամանակ  եղել է լավ  Ասորեստանի հետ, բայց եղել են այնպիսի ժամանակներ, որ վատ են եղել իրար հետ։

 

  1. Պատմեք Աքեմենյան Իրանի մասին;

 

  1. Համեմատեք Բաբելոն, Ասորեստան և Աքեմենյան Իրան պետությունները;

 

  1. Գրեք պատմվածք կամ հեքիաթ մ.թ.ա. III դարում Պերսեպոլիսում ապրած Ձեր հասակակցի մասին:

Ես ունեմ մի լավ ընկեր: Նա ապրում է Պերսպոլիսում: Նա միշտ ինձ զանգահարում է, և պատմում, որ Պերսեպոլիսը ամենագեղեցիկ քաղաքն է Աքեմենյան Իրանի մեջ: Նա ասում էր, որ գնացել է Պերսեպոլիսի այսպես կոչված Մեծ ապադանան դահլիճը: Նա ասաց, որ այդ դահլիճի  պատերը եղել են պատրաստած, չթրծված աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից: Նա ասում է, որ Պերսեպոլիսը ունի շատ հետաքրքիր վայրեր՝ շատրվաներ, Եկեղեցիներ, հին շենքեր, կարևոր քարեր: Եվ նա ամենօր  պատմում էր ինձ ադքանը:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 26-32, 41-44

Աքեմենյան Պարսկաստան

Ուսումնական ֆիլմ. «Բաբելոնի աշտարակ»

Կիրակնորյա ընթերցանություն

Լուցկիներով աղջիկը: Հանս Քրիստիան Անդերսեն

Համառոտ պատմեք ստեղծագործությունը:

Նոր տարվա նախօրյակ էր: Աղջիկը դրսում մրսելով թափառում էր, և ուզում էր լուցկիներ վաճառել, որեսզի մի փոքր գումար  աշխատեր: Նա  մրսեց, և  մի տան անկյունում նստեց և սկսեց վախենալով, որ հայրիկը նրա վրա չի բարկանա մի փոքր տաքանալու համար լուցկիներ վառել: Նա տաքացավ, և նրա  առաջ հայտնվեց մի վառարան, որով նա տաքանում էր ավելի ու ավելի: Հետո նրա առաջ երևաց մի սեղան, որի վրա կար համեղ տեսքով ուտելիքներ:  Հետո նա տեսավ մի երկար, և գեղեցիկ եղևնի, որը շատ լավ զարդարված է: Ցավոք  այդ ամենը կորում էր նրա աչքերի դեմ, երբ լուցկին հանգում էր:Այդպես նա  երեք լուցկի վառելուց հետո նա վառեց հաջորդը, և նա տեսավ  իր մահացած տատիկին, որը միակ մարդն էր, ով աղջկանսիրում էր: Նա  խնդրում էր, որ տատիկը վերցնի իրեն և տանի իր մոտ Աստծու մոտ: Աղջիկը  հասկանոիմ էր,ի որ եր  բ լուցկին հանգի տատիկը կկորի, դրա համար նա վառեց բոլոր լուցկիները: : Այդ պահին տատիկը աղջկան կանչեց իր մոտ, և նրանք գնացին Աստծո մոտ: Հենց այդ պահին առավոտյան աղջիկը մահացել էր, և նրա մարմինը գտնվում էր արևային տեղ, և բոլոր մարդիկ չէին կարողանում պատկերացնել, թե ինչպես է այդ աղջիկը դիմավորել իր Նոր տարին:

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները,
որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում:

Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Տասնորդական կոտորակների գումարումը

1. Կատարե՛ք գումարում.

 

ա) 3,82 + 41,705,=  45,525

գ) 8,903 + 152,9,=24,803

ե) 5,51 + 6,36,=11,87

բ) 0,921 + 4,8,=5,721

դ) 0,0032 + 1119,69,=1119,0032

զ) 0,002 + 0,00017=0,00217

2. AB հատվածի երկարությունը 14 սմ է։ Նրա վրա նշված է այնպիսի M կետ այնպես, որ AM = 9 սմ, և այնպիսի K կետ, որ BK = 3 սմ։ Գտե՛ք MK հատվածի երկարությունը։

Լուծում

14-9-3=2սմ

Պատ.՝2սմ:

3.Հաշվի՛ր դարձնելով տասնորդական կոտորակը դիրքային գրառման տեսքով.
3/10+0,4=0,3+0,4=0,7

6/100+12,3=0,06+0,012=00,18

 15,26+3/1000=0,0015+0,003=0,0018
4/100+25,3=0,04+0,025=0,029

15/10+3,025=1,5 +3,  025=4,   30 

6,125+ 139/10=6,125+139:10=13,9+6,125=19+134=153

4.Կատարե՛ք գործողությունները.

ա) (283 ⋅ 63 + 26650 ։ 13) ⋅ 4 – 182=17829

բ) (20808 ։ 18 – 89112 ։ 1128) ⋅ 5=5355

5.Ուղղանկյան երկարությունը 36,6 սմ է, իսկ լայնությունը՝ 24,2 սմ։Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծր՝ օգտագործելով միայն գումարման գործողությունը:

Լուծում

36,6+36,6+24,2+24,2=73,2+48,4=121,6

Պատ.՝121,6սմ:

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

6․ Համեմատե՛ք կոտորակները.

ա) 31,3 > 29,14 , դ) 62,899 > 62,9 , ե) 713,01 < 732,91 ,

բ) 10,23 < 12,851 , գ) 0,21 և < 0,25 , զ) 723,023 < 723,024 ։

7. Կատարե՛ք գումարում.

ա) 5,52 + 8,15,=13,67

գ) 11,13 + 22,09,=33,22

ե) 52,111 + 7,306,=59,417

բ) 9,321 + 5,188,=14,509

դ) 9,08 + 17,11,=26,19

զ) 0,01 + 0,05:=0,06

8. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 6,763 > 6,753 , գ) 18,95 <18,105 , բ) 8,426  > 7,426 , դ) 112,24 3< 112,263 ։