Դեպի Մարտիրոս Սարյանի տուն թանգարան

Մենք այսօր ուղևորվեցինք ընկեր Լուսինեի և ընկեր Տաթևի հետ դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Մենք շատ երկար գնացինք ու  քաղցեցինք, և, քանի որ պոնչիկանոցը մոտ էր մեզ, մենք գնացինք այնտեղ: Մենք կերանք պոնչինկ, և զրուցեցինք: Իսկ հետո մենք զբոսնեցինք Կասկադով,  բարձրացանք աստիճաններով և արագ իջանք: Հետո մենք հասանք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Այնտեղ իմացանք, որ ցեղասպանության ժամանակ Մարտիրոս Սարյանը հոգեբուժական խնդիրներ է ունեցել, երբ տեսել է, թե ոնց են երեխաները մահանում: Իսկ Հովհաննես Թումանյանը նրան օգնեց կազմակերպելով, որ նրան տանեն Թիֆլիս, որպեսզի նա բուժվի և առողջանա: Իսկ հիվանդանոցում նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Ղազարոս Այանի դստեր Լուսիկին: Նրանք ամուսնացան և ունեցան երկու երեխա՝ Սարգիս և Ղազարոս: Նրանք այդ անունները դրել էին երեխաների պապիկների պատվին: Սարգիսը զոհվեց ավտովթարից: Մարտիրոսը որդու մահուց հետո բավական շատ ժամանակ չաշխատեց: Իսկ հետո նա երազ տեսավ, որտեղ որդին ասում էր. «ինչո՞ւ չես աշխատում, աշխատի՛ր, խնդրում եմ»: Եվ այդ երազից հետո նա և Լուսիկը գնացին նկարելու: Իսկ մյուս որդին կոմպոզիտոր էր, նա շատ երգեր է գրել: Իմացանք նաև, որ նա եղել է Փարիզում, և իր նկարած նկարները նավի մեջ սուզվել էին: Բայց նա չգիտեր, որ երկու նկար մնացել է Փարիզում: Հայաստանում, երբ բացվեց իր անվան թանգարանը, նա այնքան էր ուրախացել, որ տեսել էր իր թանգարանը, որ լացում էր ուրախությունից: Նա հետո նկատեց թանգարանում իր երկու նկարները, որոնք չէին սուզվել, և  անչափ զարմացավ: Հետո դիտեցինք նրա նկարները: Եվ իմացանք, որ սկզբում նա նկարում էր տխուր գույներով, բայց մի քիչ անց նա սկսեց նկարել վառ գույներով: Իսկ հետո, քանի որ գիդը  հիշեցրեց Սուրբ Զորավոր եկեղեցին, մենք մեր ուղևորությունը փոխեցինք և գնացինք դեպի այդ եկեղեցի: Մենք այնտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք և վերադարձանք տուն:

 

Оставьте комментарий